«Անկետա.ՌՖ» սերվիս կենտրոնը («Իմինվեստ» ՍՊԸ) տրամադրում է փաստաթղթերի փաթեթի մշակման և ձևակերպման ծառայություններ, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում գործող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հյուպատոսական բաժին: Մեր ընկերությունը սպասարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ մտցնել պահանջվող փաստաթղթերի մեջ` կապված Հայաստանում ռուսական հյուպատոսարանի հետ առնչվող բոլոր հարցերի հետ : Մոսկվա քաղաքի Իրավաբանների կենտրոնական կոլեգիայի հետ համագործակցության շնորհիվ «Անկետա.ՌՖ» սերվիս կենտրոնը տիրապետում է տեղեկատվության մեծ հոսքի, որն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում գրագետ և հստակ կերպով հետևել ռուսական օրենսդրության նոր պահանջներին: Մենք կարող ենք Ձեզ այցելության գրանցել հյուպատոսարանում, արագ և ճշգրիտ կերպով նախապատրաստել պահանջվող բոլոր փաստաթղթերը (ներառյալ թարգմանությունների նոտարական վավերացումը), խնայել Ձեր ժամանակը, գումարը և նյարդերը:Մենք պատասխանատու ենք «Անկետա.ՌՖ» սերվիս կենտրոնի աշխատակազմի աշխատանքի որակի համար: Մեր սերվիս կենտրոնի պատասխանատվությունը ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում (պայմանագիր թիվ LI001241 от 15.11.2015թ.):

Անկետա.ՌՖ նշանակում է գրագետ և հարմարավետ սպասարկում, ուշադիր վերաբերմունք դեպի այցելուները և մատչելի գներ:

Ձեզ հետաքրքրո՞ւմ է Հայաստանի տարածքում ռուսական քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հիմքի առկայությունը: Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպես ստանալ արտասահմանյան անձնագիր կամ երեխայի ծննդյան վկայական: Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոսկվայի իրավաբանները դիտարկեն դեպի Ռուսաստան Ձեր մուտքի արգելքի հիմնավորված լինելը: Զանգահարեք 09 000 7777

Ուշադրությո՛ւն: Քաղաքացին իրավունք ունի ինքնուրույն նախապատրաստել պահանջվող փաստաթղթերի փաթեթը և ներկայացնել այն անմիջապես հյուպատոսական բաժին: